18:51  ,  24 սեպտեմբերի, 2017

«Ռեալը» նոր պայմանագիր կնքեց Մարկոս Լիորենտեի հետ

Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է համագործակցությունը իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեի հետ: 22-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Լիորենտեն նորամուտը «Ռեալում» նշել է 2015թ. հոկտեմբերի 17-ին «Լեւանտեի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում (3:0):

Անցած մրցաշրջանը նա վարձակալությամբ հանդես էր եկել «Ալավեսում»:

Մարկոսը «Ռեալի» նախկին խաղացող Պակո Լիորենտեի որդին է: Պակոն Արքայական թիմում հանդես է եկել 1987-1994 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում