16:32  ,  24 սեպտեմբերի, 2017

Վենգեր. Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը դարձել է անհետաքրքիր

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում դիտելու համար 1-2 հետաքրքիր խաղ է գտնում:

«Կարծում եմ՝ խմբային փուլում այնքան էլ շատ չեն հետաքրքիր հանդիպումները: Դժվարությամբ կարող ես դիմանալ 1-2 խաղ դիտելուն: Այժմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը գրեթե ոչ մի բանով չի առանձնանում: Ամեն տարի հեռուստալսարանը պակասում է:

Իհարկե, մենք կցանկանայինք լինել Չեմպիոնների լիգայում: Թեեւ ես այդ մրցաշարում անցկացրել եմ մոտ 200 հանդիպում, եւ այդ իմաստով՝ ինձ կարող եմ համարել արտոնյալ»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալն» այս մրցաշրջանում հանդես է գալիս Եվրոպայի լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում