15:02  ,  24 սեպտեմբերի, 2017

«Ռեալը» Ասենսիոյի տրանսֆերային գինը կսահմանի կես միլիարդ եվրո

Մադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ կերկարաձգի պայմանագիրը իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ: Արարողությունը տեղի կունենա Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումից հետո:

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2023 թվականը: Նրա տրանսֆերային գինը կսահմանվի կես միլիարդ եվրո, հաղորդում է Marca-ն:

Նույն գինն ամրագրված է նաեւ «Ռեալի» խաղացողներ Տոնի Կրոսի, Լուկա Մոդրիչի եւ Դանի Սեբալյոսի պայմանագրերում:

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն 8 խաղում խփել է 4 գոլ:

Ասենսիոն 2015-ին է «Մալյորկայից» տեղափոխվել «Ռեալ»: 2015-2016 թվականներին վարձակալությամբ հանդես է եկել «Էսպանյոլում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում