00:33  ,  24 սեպտեմբերի, 2017

«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ կատալոնական դերբիում

«Բարսելոնան» 6-րդ հաղթանակը տարավ Պրիմերայում: Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը կատալոնական դերբիում մրցեց Պրիմերայի նորեկ «Ժիրոնայի» հետ եւ պարտության մատնեց 3:0 հաշվով: Երկու ինքնագոլի հեղինակ դարձան դաշտի տերերը: Աչքի ընկավ նաեւ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

«Բարսելոնան» 18 միավորով (խփած եւ բաց թողած գոլերը՝ 20:2) գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մադրիդի «Աթլետիկոն» հետ է 4 միավոր: «Սեւիլիան» ունի 13, «Ռեալը»՝ 11 միավոր: «Ժիրոնան» 5 միավորով 16-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ժիրոնա» - «Բարսելոնա»՝ 0:3

Ֆրանսիսկո Ադայ, 17, ինքնագոլ, Գորկա Իրաիսոս, 48, ինքնագոլ, Լուիս Սուարես, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում