12:46  ,  22 սեպտեմբերի, 2017

Մարսելոն ու Թեո Էրնանդեսը չեն օգնի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու շաբաթ: Նա ազդրի մկանային վնասվածք էր ստացել «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում (0:1) եւ փոխարինվել 72-րդ րոպեին: Ուսի վնասվածք ունի նաեւ Մարսելոյի դիրքում նրան փոխարինող ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսը: «Ալավեսի» դեմ հաջորդ խաղում այդ դիրքում սպասվում է Նաչոյի մրցելույթը, հաղորդում է Marca-ն:

Արքայական ակումբում այժմ վնասվածքներ ունեն նաեւ Խեսուս Վալյեխոն, Մատեո Կովաչիչը եւ Քարիմ Բենզեման:

5 տուրից հետո «Ռեալը» 8 միավորով 7-րդ տեղում է՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 7 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում