19:23  ,  20 սեպտեմբերի, 2017

Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Վարդարի» հաղթանակին

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 6-րդ տուրում «Վարդարն» ընդունեց «Ռենովային» եւ պարտության մատնեց 2:1 հաշվով: Դաշտի տերերի կազմում հանդիպմանը հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: «Վարդարի» մեկնարկային կազմում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը դեղին քարտ է ստացել:

«Վարդարը» 5 խաղից հետո 10 միավորով երրորդ տեղում է: Առաջատարը «Շկենդիան» է, որը 6 խաղում վաստակել է 16 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Ակադեմիա Պանդեւան» 6 խաղից հետո ունի 11 միավոր:

Մակեդոնիայի առաջնություն, 6-րդ տուր

«Վարդար» - «Ռենովա»՝ 2:1

Տիգրան Բարսեղյան, 26, Ժուան Ֆելիպե, 83 - Էմրան Ռամադանի, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում