Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին դասական պարտիայում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2804) հետ: 32-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի:
Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում մրցում են ամերիկացի Ուեսլի Սոն (2792) եւ չինացի Դին Լիրենը (2771): Պարտիան շարունակվում է:
Սեպտեմբերի 20-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:
Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները կստանան նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում