17:10  ,  19 սեպտեմբերի, 2017

ՄԼՍ. Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Պորտլենդ Թիմբերսի» դեմ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի հանդիպմանը:

Rslsoapbox.com-ը 30-ամյա հայ հարձակվողի խաղին տվել է 6 գնահատականը (առավելագույնը՝ 10):

«Մովսիսյանը մի քանի անգամ կորցրեց գնդակը հասարակ իրավիճակներում, սակայն լավ աշխատեց՝ օգնելով թիմակիցներին»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» հաղթել է տնային խաղում 2:1 հաշվով, Մովսիսյանը փոխարինման է դուրս եկել 58-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում