21:53  ,  17 սեպտեմբերի, 2017

Դորտմունդի «Բորուսիան» ուժեղ էր «Քյոլնից»՝ 5:0

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը խաղաց «Քյոլնի» հետ եւ պարտության մատնեց 5:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպան Մաքսիմիլիան Ֆիլիպն ու գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

«Բորուսիան» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ «Հանովերը»:

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Բորուսիա Դ.» - «Քյոլն»՝ 5:0

Մաքսիմիլիան Ֆիլիպ, 2, 69, Սոկրատիս, 45+1, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 59, 11մ, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով