15:10  ,  17 սեպտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ ՉԼ պաշտոնական հեռուստահանդեսի հերոս

Եվրոպական Չեմպիոնների լիգայի պաշտոնական հեռուստահանդեսի հերթական թողարկման հյուրը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:

«Միշտ ձգտում եմ ցուցադրել իմ լավագույն խաղը եւ երջանկացնել հայ երկրպագուներին: Հայրս է եղել իմ ներշնչանքը: Նրա մահից հետո որոշեցի շարունակել նրա գործը»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայում մեկնարկել է հաղթանակով: Մոուրինյոյի գլխավորած թիմը տանը 3:0 հաշվով հաղթել է շվեյցարական «Բազելին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English