13:44  ,  13 սեպտեմբերի, 2017

Մեսին ու Ռոնալդուն՝ Golden Foot մրցանակի թեկնածուների թվում

Golden Foot-2017 մրցանակի համար կպայքարեն 10 ֆուտբոլիստներ: Թեկնածուների ցուցակում ընգրկվել են Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն, Սերխիո Ռամոսը (երկուսն էլ՝ «Ռեալ»), Մանուել Նոյերը, Արյեն Ռոբենը (երկուսն էլ՝ «Բավարիա»), Իկեր Կասիլյասը («Պորտու»), Տյագու Սիլվան (ՊՍԺ), Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի») եւ Անդրեա Պիրլոն («Նյու Յորք Սիթի»):

Golden Foot մրցանակը շնորհվում է 28 տարեկանից բարձր խաղացողներին: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ այս մրցանակին կարող է արժանանալ միայն մեկ անգամ: Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա նոյեմբերի 7-ին Մոնակոյում, գրում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում