13:25  ,  13 սեպտեմբերի, 2017

Մյունխենում փորձել են թալանել Ժերոմ Բոատենգի տունը

Մյունխենում փորձել են թալանել «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգի տունը, գրում է Bild-ը:

Կողոպտիչները փորձել են տուն մտնել այգով, որի դարպասները բաց են եղել: Այդ պահին Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ընտանիքի հեղ եղել է տանը: Չարագործները նկատել են Բոատենգի դստերը եւ փախուստի դիմել: Աղջիկը ոստիկաններին նկարագրել է կողոպտիչներին, սակայն ոստիկանությունում քիչ հուսեր ունեն, որ նրանց կկարողանան գտնել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում