12:35  ,  13 սեպտեմբերի, 2017

Պոգբան ստադիոնը լքել է հենակներով

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մկանային վնասվածք է ստացել շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում, որում անգլիական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով:

Վնասվածքի պատճառով Պոգբան չէր կարողացել շարունակել խաղը, իսկ 19-րդ րոպեին նրան փոխարինել էր բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: Խաղից հետո ֆրանսիացին Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնից հեռացել է հենակներով, գրում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետխաղյա ասուլիսում հայտնել է, որ Պոգբան կարող է բաց թողել մի քանի շաբաթ:

Հիշեցնենք, որ «Բազելի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում