11:40  ,  13 սեպտեմբերի, 2017

Պաշտոնական. Ռոյ Հոջսոնը վերադարձավ Անգլիայի Պրեմյեր լիգա

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը գլխավորել է Լոնդոնի «Քրիսթալ Փելասը», հայտնում է ակումբի կայքը:

70-ամյա մասնագետն անգլիական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:  

Այդ պաշտոնում Ռոյ Հոջսոնը կփոխարինի հոլանդացի Ֆրանկ դե Բուրին, որն օրեր առաջ էր պաշտոնանկ արվել: Դե Բուրի գլխավորությամբ «Քրիսթալ Փելասը» պարտություն էր կրել Պրեմյեր լիգայի մեկնարկային 4 տուրերում: Այդ խաղերում լոնդոնյան ակումբը գոլ չի խփել եւ բաց է թողել 7 գնդակ:

Ռոյ Հոջսոնի նախորդ աշխատավայրը եղել է Անգլիայի հավաքականը, որը նա գլխավորեց 2012-2016-ը: Եվրո-2016-ից հետո Հոջսոնը հրաժարական էր տվել եւ մինչեւ օրս գործազուրկ էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում