10:30  ,  8 սեպտեմբերի, 2017

US Open. Ուիլյամսը լքեց պայքարը, Սթիվենսն ու Քիզը կվիճարկեն տիտղոսը

Նյու Յորքում ավարտին մոտեցող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը կվիճարկեն ամերիկուհիներ Սլոան Սթիվենսն ու Մեդիսոն Քիզը: 2 թենիսիտուհիներն էլ առաջին անգամ կխաղան «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում:

US Open-ի կիսաեզրափակիչում Քիզը  6:2, 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ իր հայրենակից Կոկո Վանդեւեգեի նկատմամբ, իսկ  Սթիվենսը 3 սեթում ուժեղ գտնվեց Վինուս Ուիլյամսից՝  6:1, 0:6, 7:5 (մրցախաղը տեւեց 2 ժամ 7 րոպե):

Սլոան Սթիվենսն ու Մեդիսոն Քիզը մինչեւ օրս հանդիպել են մեկ անգամ: Այդ մրցախաղում հաղթել է 24-ամյա Սթիվենսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում