14:18  ,  25 օգոստոսի, 2017

ԱԱ. Գարիկ Բարսեղյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Փարիզում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակիչում 2։8 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Նուրիսլամ Սանաեւին։

Գարիկ Բարսեղյանը գոտեմարտը սկսեց մեծ ակտիվությամբ եւ երկրորդ րոպեում 2 միավորանոց հնարքով առավելության հասավ։ Ղազախստանի ներկայացուցչին հաջողվեց երկու միավոր վաստակել եւ ըմբիշները գնացին ընդմիջման 2։2՝ ղազախ ըմբիշի առավելությամբ։

Երկրորդ մրցափուլում Գարիկ Բարսեղյանը չկարողացավ ազատվել ղազախ ըմբիշի բնռվածքներից եւ ղազախ ըմբիշին թույլ տվեց գլորումներ կատարել եւ աշխատանքային գոտուց հանել՝ 6 միավոր տալով մրցակցին։

1/8 եզրափակչի ուղեգրի համար պայքարում 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը 10։2 հաշվով գեղեցիկ հաղթանակ էր տարել Իսրայելի ներկայացվուցիչ Յուրի Հոլուբի նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում