10:00  ,  21 օգոստոսի, 2017

Անդրես Ինյեստան մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մտադիր է հեռանալ կատալոնական ակումբից:

«Ես դեռ չեմ երկարաձգել պայմանագիրս «Բարսելոնայի» հետ: Հիմա ունեմ զգացումներ, որոնք նախկինում ծանոթ չէին ինձ: Բայց կարծում եմ՝ դա նորմալ է: Երեք տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ կցանկանամ հեռանալ: Հիմա մտադիր եմ հեռանալ, ինչը նախկինում չէի ծրագրի»,- 33-ամյա Ինյեստայի խոսքը մեջբերում է El Pais-ը:

Ինյեստան հայտարարել էր, որ չի քննադատում Նեյմարին ակումբը լքելու համար: Հայտնի է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւս դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, թեեւ նախատեսված էր, որ դա պետք է տեղի ունենար դեռ հուլիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում