«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսն ավարտել է ֆուտբոլային կարիերան: 35-ամյա Վալդեսն առաջարկներ է ունեցել իսպանական Պրիմերայի մի քանի ակումբներից, սակայն որոշել է զբաղվել հեռուստատեսային բիզնեսով, հաղորդում է Mundo Deportivo-ն: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի վեցակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող Վալդեսը մտադիր է ստեղծել սեփական հեռուստանախագիծը նախկին ֆուտբոլիստների մասնակցությամբ:
Վալդեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2002-2014 թվականներին: Նա խաղացել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդում», «Ստանդարդում» եւ «Միդլսբրոյում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում