17:42  ,  17 օգոստոսի, 2017

Լուիս Սուարեսը մեկ ամիս չի օգնի «Բարսելոնային»

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկ ամիս չի օգնի «Բարսելոնային»: Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում ստացած ծնկահոդի վնասվածքի պատճառով Սուարեսը բաց կթողնի Իսպանիայի առաջնության հանդիպումները «Բետիսի», «Ալավեսի», «Էսպանյոլի» եւ «Խետաֆեի» դեմ: Ֆուտբոլիստը բուժզննում է անցել Մադրիդից Բարսելոնա վերադառնալուց հետո:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի երկու հանդիպումներում էլ պարտվել «Ռեալին»՝ 1:3, 0:2: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում