18:18  ,  15 օգոստոսի, 2017

ՊՍԺ-ն երկու շաբաթում վաճառել է Նեյմարի 20 հազար մարզաշապիկ

Ֆրանսիական ՊՍԺ-ն երկու շաբաթում արդեն վաճառել է թիմի նորեկ, բրազիլացի հարձակվող Նեյմարի 20 հազար մարզաշապիկ, հաղորդում է AS-ը։

Համեմատության համար նշվում է, որ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի 20 հազար մարզաշապիկ վաճառվել է մեկ տարում։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Նեյմարի համար վճարել է 222 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում