09:15  ,  10 օգոստոսի, 2017

Sinquefield Cup. Լեւոն Արոնյան vs Պյոտր Սվիդլեր

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) օգոստոսի 10-ին տեղի կունենան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2 անընդմեջ հաղթանակներից հետո սպիտակ ֆիգուրներով կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

7-րդ տուրից հետո հայ գրոսմայստերն ունի 4.5 միավոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է առաջին տեղը: 

Sinquefield Cup, 8-րդ տուր

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)  

Մրցաշարային դրությունը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում