22:26  ,  23 հուլիսի, 2012

ՖԻՖԱ-ի մրցավարը մոռացել է ցույց տալ կարմիր քարտ երկրորդ դեղինի համար

Ֆուտբոլի Տաջիկստանի առաջնության 11-րդ տուրից հետաձգված «Վախշ» - «Ռավշան» խաղում ՖԻՖԱ-ի մրցավար Ռուստամ Խոլովը մոռացել է երկրորդ դեղին քարտ համար կարմիր ցույց տալ «Վախշի» գանացի խաղացող Տեչի Սոլոմոնին։ Առաջին դեղինը Սոլոմոնը ստացել է 23-րդ րոպեին, իսկ երկրորդը՝ 78-րդ րոպեին։ Սակայն կարմիր քարտ մրցավարն այդպես էլ գրպանից չի հանել, հաղորդում է cissoccer-ը։

Հիշեցնենք, որ 2006թ. աշխարհի առաջնությունում անգլիացի մրցավար Գրեմ Փոլը երեք դեղին քարտ ցույց տվեց խորվաթ Յոսիպ Շիմունիչին եւ նոր միայն նրան հեռացրեց խաղադաշտից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում