15:50  ,  4 օգոստոսի, 2017

Sinquefield Cup. Լեւոն Արոնյան vs Սերգեյ Կարյակին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) օգոստոսի 4-ին կանցկացվի երրորդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ մեկնարկային 2 տուրերում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին եւ պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային:

Sinquefield Cup  կտեւի մինչեւ օգոստոսի 11-ը, իսկ ամսի 7-ը հանգստյան օր է։

Sinquefield Cup, երրորդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Լեւոն Արոնյան (Հայաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում