19:39  ,  23 հուլիսի, 2012

«Յուվենտուսի» նպատակը Պացինին է

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է գնել Միլանի «Ինտերի» 27-ամյա հարձակվող Ջամպաոլո Պացինիին։

«Յուվենտուսի» գլխավոր մենեջեր Բեպե Մարոտան բանակցել է «Ինտերի» ղեկավարության եւ ֆուտբոլիստի գործակալի հետ, գրում է Sky Sport Italia-ն։

Պացինին նոր ակումբ է փնտրում այն բանից հետո, երբ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչիոնին հայտնել է, որ ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում տեղ չի ունենա հիմնական կազմում։

Անցած մրցաշրջանում Պացինին 33 հանդիպումներում խփեց 5 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով