18:55  ,  23 հուլիսի, 2012

Կասերեսը բաց կթողնի Իտալիայի առաջնության մեկնարկը

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մարտին Կասերեսը վնասվածքի պատճառով 45 օր չի կարողանա դուրս գալ խաղադաշտ եւ բաց կթոնի Իտալիայի առաջնության մեկնարկը։

Ուրուգվայցի ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է Tim Cup ամենամյա խաղարկությանը, որին մասնակցում են «Ինտերը», «Միլանը» եւ «Յուվենտուսը», հաղորդում է Football Italia-ն։

«Յուվենտուսին» առաջիկայում չի կարողանա օգնել նաեւ կիսապաշտպան Սիմոնե Պեպեն, որը նույպես վնասվածք ունի։

Երկու ֆուտբոլիստներն էլ չեն մասնակցի օգոստոսի 11-ին «Նապոլիի» հետ Իտալիայի Սուպերգավաթի հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում