18:35  ,  23 հուլիսի, 2012

Արթուր Սարկիսովը պայմանագիր կնքեց «Վոլգայի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը հուլիսի 23-ին մեկ տարվա պայմանագիր կնքեց Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ: NEWS.am Sport-ն արդեն տեղեկացրել էր, որ 25-ամյա հարձակվողը պատրաստվում է վարձավճարով հանդես գալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Վոլգայում»:

Ինչպես NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Սարկիսովը, հուլիսի 23-ին ստորագրել է պայմանագիր նոր ակումբի հետ: Մյուս բոլոր պաշտոնական ընթացակարգերը տեղի կունենան հուլիսի 24-ին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սարկիսովը վարձավճարով հանդես էր գալիս Յարոսլավլի «Շիննիկում»: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 41 հանդիպման եւ դարձել է ութ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով