18:40  ,  23 հուլիսի, 2012

Պույոլը սկսել է մարզվել

«Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլը վերսկսել է մարզումներն առաջին թիմի հետ, որը պատրաստվում է «Համբուրգի» հետ ստուգողական հանդիպման։ Ակումբները կխաղան հուլիսի 24-ին գերմանական ակումբի խաղադաշտում, հաղորդում է as.com-ը։

Հիշեցնենք, որ կատալոնական թիմի պաշտպանը ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրոպայի առաջնությունը։ Լիարժեք մարզումների է վերադարձել նաեւ «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում