17:59  ,  23 հուլիսի, 2012

Միլոշ Կրասիչը մոտ է «Ֆեներբահչե» տեղափոխվելուն

Թուրինի «Յուվենտուսի» եւ Սերբիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Միլոշ Կրասիչն առաջիկայում կարող է հայտնվել թուրքական «Ֆեներբահչեում»։ Իտալական եւ թուրքական թիմերի ներկայացուցիչները արդեն մի քանի օր է բանակցում են տեղափոխության շուրջ, հաղորդում է Football Italia-ն։

Սերբ ֆուտբոլիստը «Յուվենտուս» է տեղափոխվել 2010-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ից 15 միլիոն եվրոյով։

Իտալական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Անտոնիո Կոնտեի նշանակումից հետո սերբ ֆուտբոլիստը դուրս մնաց հիմնական կազմից։ Անցած մրցաշրջանում Կրասիչն ընդամենը 7 հանդիպում է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում