20:25  ,  29 հուլիսի, 2017

ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին եւ դուրս եկավ եզրափակիչ

Անդորրայում ընթացող բասկետբոլի տղամարդկանց մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Ադրբեջանի թիմին:

Առաջին երկու քառորդներում պարտություն կրելուց հետո հայ բասկետբոլիստները մեծ ընդմիջումից հետո կարողացան բեկել հանդիպման ընթացքը եւ առավելության հասնել 88:76 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Գեորգի Շախնազարովն էր՝ 36 միավոր:

Հուլիսի 30-ին կայանալիք եզրափակիչում Հայաստանի թիմի մրցակիցը կլինի Անդորրա - Ջիբրալթար զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում