16:44  ,  23 հուլիսի, 2012

Աշխարհի ռեկորդ երկնքում

Ռուսաստանցի պարաշուտիստներն աշխարհի ռեկորդ են սահմանել մերձմոսկովյան Կոլոմնայի երկնքում՝ ծաղիկ ուրվագծելով 88 մարզիկներով։

Ռեկորդի հեղինակը «Ռուսաստանի մարգարիտներ» թիմն է։

Նրանք բարելավել են գերմանացիների ռեկորդը։ Անցած տարի գերմանացիները նմանատիպ ցատկ էին կատարել 84 պարաշուտիստներով, հաղորդում է Ria.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում