15:55  ,  23 հուլիսի, 2012

Լա Մանշում իռլանդացի լողորդ է մահացել

45-ամյա լողորդ Պերիկ Քեյսին մահացել է Լա Մանշ նեղուցը հաղթահարելու փորձի ժամանակ։ Հատուկ հանդերձանքը նախատեսված է եղել բոլոր պայմաններում ջրի վրա մնալու համար։

Ֆրանսիայի ափին 1,5 կմ չհասած նա մահացել է։ Նրան հետեւած մոտորանավը, որի մեջ եղել է նաեւ Քեյսիի կինը, անմիջապես շտապել է օգնության, սակայն Քեյսին արդեն մահացած է եղել։

Ռիանա Քեյսին հայտնել է, որ ամուսինն առողջության հետ երբեք խնդիր չի ունեցել։ Լողի ֆեդերացիայի ներկայացուցիչները եւս հայտնել են, որ մեկնարկից առաջ Քեյսին անցել է բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները։

Ամենայն հավանականությամբ, լողորդը մահացել է սրտամկանի կաթվածից։ Ստույգ պատճառը հայտնի կլինի մի քանի օր հետ, հաղորդում է The Sun-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում