09:20  ,  28 հուլիսի, 2017

Ռաջա Նաինգոլանը երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ

«Ռոմայի» բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը նոր պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ: 29-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայում» հանդես կգա մինչեւ 2021 թվականը:

Նաինգոլանը «Ռոմայում» է խաղում 2014թ. հունվարից: Նա 161 խաղում խփել է 27 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում