13:48  ,  23 հուլիսի, 2012

Նայջել դե Յոնգը կլքի «Մանչեսթեր Սիթին»

«Մանչեսթեր Սիթիի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Նայջել դե Յոնգը հնարավոր է տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։ 27-ամյա հոլանդացին Բունդեսլիգայում հանդես է եկել 2006-2009 թվականներին, «Համբուրգի» կազմում։

Հնարավոր տեղափոխության մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն հայտնի է, որ անգլիացիները չեն խոչընդոտի տրանսֆերին։ Հոլանդիայի հավաքականի հենակետային կիսապաշտպանի պայմանագիրը «Սիթիի» հետ լրանում է 2013-ին։ Այդ պատճառով ակումբը ցանկանում է այժմ վաճառել ֆուտբոլիստին, հաղորդում է De Telegraaf-ը։

Նկատենք, որ անցած մրցաշրջանում հոլանդացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 11 անգամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում