10:26  ,  26 հուլիսի, 2017

International Champions Cup. «Ռոման» գոլառատ վերջնամասով խաղում հաղթել է «Տոտենհեմին»

ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարում Հռոմի «Ռոման» 3:2 հաշվով հաղթել է Լոնդոնի «Տետենհեմին»: Նյու Ջերսիում կայացած խաղի վերջնամասը ստացվել է շատ դիտարժան: Մինչեւ 87-րդ րոպեն «Ռոման» հաղթում էր 2:0 հաշվով, բայց «Տոտենհեմը» 4 րոպեում կարողացել է հավասարեցնել հաշիվը: Այնուամենայնիվ, վերջին վայրկյաններին «Ռոմային» հաջողվել է հաղթանակ կորզել:

International Champions Cup

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա2:3

Հարի Ուինկս, 87, Վինսենտ Յանսեն, 90+1 – Դիեգո Պերոտի, 13 (11մ), Ջենգիզ Ունդեր, 70, Մարկո Տումինելո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում