10:15  ,  26 հուլիսի, 2017

«Բարսելոնան» պայմանավորվել է Կոուտինյոյի հետ

«Բարսելոնան» պայմանավորվել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ: Այժմ կատալոնական ակումբին մնում է Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով փոխհամաձայնության գալ անգլիական ակումբի հետ, գրում է RAC1-ը:

Նշվում է, որ «Լիվերպուլը» Կոուտինյոյից բաժանվելու մասին կմտածի միայն 100 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում: Ավելի վաղ «Բարսելոնան» առաջարկել էր 80 միլիոն, սակայն մերժում էր ստացել:

Անգլիայի ավարտված առաջնության 31 հանդիպումներում Կոուտինյոն խփել է 13 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Նա 2013-ին իտալական «Ինտերից» է տեղափոխվել «Լիվերպուլ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում