13:10  ,  23 հուլիսի, 2012

Բեռլուսկոնին անձամբ կբանակցի Կակայի համար

«Միլանը» մտադիր է Մադրիդի «Ռեալից» գնել Բրազիլիայի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Կակային։ «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է անձամբ բանակցել Արքայական ակումբի ղեկավարության հետ։

Կակայի պայմանագիրը «Ռեալի» հետ մինչեւ 2015 թվականն է։ Մադրիդցիներին ձեռնտու է վաճառել ֆուտբոլիստին, որը տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում, սակայն Մոուրինյոյի թիմում այնքան էլ հաճախ չի խաղում։

«Միլանը» ցանկանում է Կակային գնելու միջոցով լրացնել Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո առաջացած բացը, հաղորդում է Tutto mercato-ն։

Ավելի վաղ նշվում էր, որ «Միլանը» հնարավորություն ունի Կակային վճարել միայն 5 միլիոն եվրո աշխատավարձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում