12:40  ,  25 հուլիսի, 2017

«Վերոնայի» նախագահ. Կասանոյի գլխում ինչ-որ բան այն չէ

Իտալիայի հավաքականի, «Ռոմայի», Մադրիդի «Ռեալի», «Ինտերի» ու «Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն «Վերոնայի» հետ պայմանագիր կնքելուց 2 շաբաթ անց որոշել է ավարտել կարիերան: Հուլիսի 18-ին 35-ամյա իտալացին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն նույն օրը մտափոխվել էր: Նախօրեին նա դարձյալ որոշել է հեռանալ ֆուտբոլից: «Վերոնայի» նախագահ Մաուրիցիո Սետին հաստատել է այդ տեղեկությունը:

«Այդ տղայի գլխում ինչ-որ բան այն չէ, թեեւ ֆիզիկական առումով նա նորմալ է: Կասանոն հեռանում է»,- Սետիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Իտալական մամուլի համաձայն՝ Կասանոյի կինն ու ընտանիքը հրաժարվել են տեղափոխվել Վերոնա քաղաք: Իտալացու նախորդ ակումբն էր «Սամպդորիան», որին նա միացել էր 2015-ին, սակայն նախորդ մրցաշրջանում դաշտ դուրս չէր գալիս ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով: «Վերոնան» այս տարի նվաճել էր իտալական A Սերիայի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում