00:05  ,  25 հուլիսի, 2017

Մորատա. Այդքան էլ ծանր չէ «Ռեալից» հեռանալը, եթե տեղափոխվում ես «Չելսի»

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» նորեկ, Մադրիդի «Ռեալից» տեղափոխված իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան խաղային համարը ստանալուց հետո պատմել է սպասումների մասին:

«Գիտեմ, որ Կոնտեն նախկինում էլ շատ է ցանկացել տեսնել ինձ իր գլխավորած թիմում: Ես նույնպես ցանկանում եմ աշխատել նրա հետ: Գիտեմ նրա աշխատանքի ոճը: Նա միշտ հենվում է մարտավարության վրա: Ես հավանում եմ այդպիսի ֆուտբոլ եւ գիտեմ՝ ինչպես խաղալ այդ սխեմայում:

Հեշտ չէր Մադրիդից հեռանալը, բայց դա այդքան էլ ծանր չէ, եթե տեղափոխվում ես «Չելսիի» նման ակումբ: Կարծում եմ, որ այսպիսի մարզիչի եւ թիմակիցների հետ կարող ենք խաղալ «Ռեալի» ու «Բարսելոնայի» դեմ եւ հաղթել»,- Մորատայի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը:

Իսպանիայի հավաքականի հարձակվողը նոր թիմում ստացել է 9 համարի մարզաշապիկը: Այդ համարով «Չելսիում» 2011-2014-ին հանդես է եկել իսպանացի Ֆերնանդո Տորեսը, հետո կոլումբացի Ռադամել Ֆալկաոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում