11:26  ,  23 հուլիսի, 2012

Մեսի. Ամեն ինչ սովորել եմ Գվարդիոլայից

Պեպ Գվարդիոլան ինձ շատ է օգնել, ես ամեն ինչ սովորել են նրանից, հայտարարել է Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին։ 25-ամյա արգենտինացին դրվատանքի խոսքեր է ուղղել կատալոնական ակումբի նախկին մարզիչի հասցեին։

«Պեպն շատ է օգնել իմ կարիերայում։ Նրա ղեկավարությամբ ես առաջընթաց եմ ունեցել ոչ միայն տեխնիկապես, այլ նաեւ տակտիկապես։ Ֆրանկ Ռայկարդի գլխավորությամբ այդպիսի շոշափելի հաջողություններ չունեի։ Իսկ Գվարդիոլան կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ փոխել։

Ես շատ բան եմ նրանից սովորել։ Վստահ եմ, որ ինձ պետք կգան այդ գիտելիքները։ Ճիշտ է՝ այս պահին մարզիչ դառնալու մասին ես չեմ մտածում, սակայն ապագայում ամեն ինչ կարող է տեղի ունենալ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում