11:08  ,  23 հուլիսի, 2012

Հիկարու Նակամուրան՝ Բիլի բլից-մրցաշարի հաղթող

Աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենը Շվեյցարիայի Բիլ քաղաքում նոկաուտ համակարգով անցկացված բլից-մրցաշարում պարտվել է ֆրանսիացի Էթյեն Բաքրոին՝ 1։2։

Կիսաեզրափակիչում Բաքրոն հաղթել է նաեւ ռուսաստնացի Ալեքսանդրա Կոստենյուկին, սակայն եզրափակիչում Բաքրոն պարտվել է ամերիկացի Հիկարու Նակամուրային։

Հուլիսի 23-ին օգոստոսի 2-ը կայանալիք Բիլի հիմնական մրցաշարին կմասնակցեն
Կարլսենը (2837), Նակամուրան (2778), Մորոզեւիչը (2770), Վան Հաոն (2739), Բաքրոն (2713) եւ Անիշ Գիրին (Հոլանդիա, 2696)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում