16:14  ,  22 հուլիսի, 2017

Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել (ֆոտո)

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը վիրահատվել է Լեհաստանում: Մարզիկն Ինստագրամում գրել է, որ վիրահատությունն անցել է հաջող, հետազոտության պատասխանները կլինեն երեք շաբաթ հետո:

Հիշեցնենք, որ  Հարությունյանը մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը 2016-ի հոկտեմբերի 19-ին բարդ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում