10:46  ,  23 հուլիսի, 2012

«Բարսելոնան» Մարտինեսի համար պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո

Իսպանիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Խավի Մարտինեսին գնելու նպատակով «Բարսելոնան» բանակցություններ է սկսել Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։

Բասկերը պահանջում են 40 միլիոն եվրո, սակայն կատալոնացիները ցանկանում են գումարը վճարել մաս-մաս։

Սպասվում է բարդ բանակցային գործընթաց, քանի որ «Աթլետիկը» դեմ է այդպիսի տարբերակին, հաղորդում է Sport.es-ը։

Մարտինեսն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում