10:31  ,  23 հուլիսի, 2012

Աբիդալը կարող է վերադառնալ ֆուտբոլ արդեն երեք ամիս հետո

Էրիկ Աբիդալն անհավանական երեւույթ է, հայտարարել է Լյարդի փոխպատվաստման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Խուան Կարլոս Գարսիա-Վալդեկասասը, որը վիրահատել է «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպանին։

Ասոցիացիայի ղեկավարը պատմել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ հեռանկարի մասին։

«Հնարավոր է, Աբիդալը ֆուտբոլ վերադառնա արդեն երեք ամիս հետո։ Աբիդալն անհավանական երեւյթ է։ Նա ֆիզիկապես շատ ուժեղ է եւ ունի վերադառնալու մեծ ցանկություն։ Փոխպատվաստման վիրահատությունից հետո մարդիկ պրոֆեսիոնալ գործունեության են վերադառնում մեկ տարի հետո։ Ամեն ինչ կախված կլինի ֆուտբոլիստի օրգանիզմից։ Առաջին 3-6 ամիսները ամենակարեւորն են վերականգնման փուլում», - Ասոցիացիայի նախագահի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում