09:39  ,  23 հուլիսի, 2012

Մարադոնա. Մեսին միշտ Ռոնալդուից լավը կլինի

Մեսին միշտ ավելի լավը կլինի, քան Ռոնալդուն, հայտարարել է լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան։

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարծում է, որ Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին զգալիորեն գերազանցում է Պորտուգալիայի եւ Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին։

«Հնարավոր է, որ Կրիշտիանուն ավելի հզոր հարված ունի։ Բայց Մեսին դարպասին հարվածելու կարիք չունի, քանի որ նա պարզապես գնդակով հասնում է մինչեւ դարպասը։ Նա գնդակ է խփում եւ չի բղավում։

Իսկ Ռոնալդուն իր գոլերից հետո այնպես է կանգնում, կարծես շամպուն գովազդի»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում