09:03  ,  23 հուլիսի, 2012

Նեյմար. «Ոսկե գնդակն» այս անգամ էլ Մեսիինն է

2012-ին եւս «Ոսկե գնդակին» արժանի է «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի ռմբարկու Լիոնել Մեսին, հայտարարել է «Սանթոսի» եւ Բրազիլիայի հավաքականի երիտասարդ աստղ Նեյմարը։

«Կարո՞ղ եմ ես նվաճել «Ոսկե գնդակը»։ Ոչ։ Այդ մրցանակը Մեսիի համար է, որն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Նա մրցակցությունից դուրս է։
Լիոնելպետք է հաղթի, քանի որ նա մեծագույն վարպետն է։ Յուրաքանչյուր խաղում նա նոր բան է հորինում։ Մեսին արժանի է եւս մեկ «Ոսկե գնդակի»։ Մենք բոլորս դա գիտենք»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում