11:58  ,  20 հուլիսի, 2017

International Champions Cup. ՊՍԺ-ն հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Ռոմային»

International Champions Cup ընկերական մրցաշարի մեկնարկային խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է իտալական «Ռոմային»:

Ամերիկյան Դետրոյտում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: Փարիզցիներից հաշիվը 36-րդ րոպեին բացել է բրազիլացի պաշտպան Մարկինյոսը, իսկ իտալական ակումբի պատասխան գոլը 60-րդ րոպեին խփել է նիգերիացի 20-ամյա հարձակվող Սադիկ Ումարը: Հետխաղյա 11 մետրանոցներով ՊՍԺ-ն հաղթել է 5:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում