00:32  ,  20 հուլիսի, 2017

Մխիթարյանի գործակալը կներկայացնի նաեւ Վերատիի շահերը

Իտալացի Մինո Ռայոլան դարձել է ՊՍԺ-ի եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատիի գործակալը:

«Ցանկանում եմ հայտնել, որ այսուհետեւ իմ շահերը ներկայացնող միակ գործակալը կլինի Մինո Ռայոլան: Շնորհակալ եմ պարոն Դոնատո Դի Կամպլին գերազանց աշխատանքի համար: Ցանկանում եմ նշել, որ իմ հարգանքը նրա նկատմամբ չի փոխվել»,- գրել է Վերատին Ինստագրամում:

24-ամյա ֆուտբոլիստը դժգոհ էր մնացել Դի Կամպլի հայտարարությունից, թե ինքը «փարիզյան ակումբի էմիրի գերին է»: Վերատին ներողություն էր խնդրել իր գործակալի հայտարարության համար:

Ռայոլան Հենրիխ Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, Ռոմելու Լուկակուի, Մարիո Բալոտելիի, Ջանլուիջի Դոնարումայի, Զլատան Իբրահիմովիչի գործակալն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում