02:01  ,  23 հուլիսի, 2012

«Բարսելոնան» կփոխի «Նոու Կամպի» խոտածածկը

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է փոխել «Նոու Կամպ» ստադիոնի խոտածածկը: Աշխատանքները կսկվեն հուլիս 23-ին: Նոր խոտածածկը բերվել է Ֆրանսիայի Բորդո քաղաքից, տեղեկացնում է as.com-ը:

«Բարսելոնան» նման որոշում է կայացրել, քանի որ նախորդ խոտածածկը չէր սառեցնում, ինչի հետեւանքով չէր դիմանա ամռան շոգին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամռանը կվերանորոգվեն եւ կձեւափոխվեն «Նոու Կամպ» ստադիոնի հանդերձարանները:

Հիշեցնենք, որ Պրիմերայի՝ 2012/2013թթ. մրցաշրջաի առաջին տնային հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի օգոստոսի 18-ին կամ 19-ին: Մեկնարկային տուրում կատալոնական ակումբի մրցակիցը կլինի Սան Սեբաստյանի «Ռեալ Սոսյեդադը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում