00:46  ,  18 հուլիսի, 2017

Շարապովան հետ է թողել Ռոնալդուին

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան հետ է թողել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ամենաոճային մարզիկների վարկանիշային աղյուսակում, ամերիկյան Sports Illustrated-ի վարկածով: Շարապովան 10-րդն է, Ռոնալդուն՝ 11-րդը:

Առաջին տեղում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի անցած մրցաշրջանի ամենարժեքավոր խաղացող Ռասել Ուեսթբրուքը, որը ներկայացնում է «Օկլահոման»: Երկրորդը Ազգային ֆուտբոլային լիգայի «Չիկագո» ակումբի խաղացող Վիկտոր Կրուզն է: Եռյակը եզրափակել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում