09:08  ,  11 հուլիսի, 2017

«Ալաշկերտը» ծանրաբեռնված մարզում է անցկացրել Մինսկում

Բորիսովի ԲԱՏԷ-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման համար Մինսկ ժամանած «Ալաշկերտի» ֆուտբոլիստները մարզում են անցկացրել Բելառուսի մայրաքաղաքում, հայտնում է ակումբի կայքը:

Ծանրաբեռնված եւ դինամիկ մարզմանը մասնակցել են «Ալաշկերտի» կազմում Մինսկ ժամանած բոլոր՝ 19 ֆուտբոլիստները: Հուլիսի 11-ին Հայաստանի չեմպիոնը նախախաղային մարզում կանցկացնի «Բորիսով Արենա» ստադիոնում: Բելառուսում «Ալաշկերտը» ստացել է նախապես պատվիրված Adidas մարզագույքը:

ԲԱՏԷ - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենայում» եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Մարզումից հետո «Ալաշկերտի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը խոսել է ԲԱՏԷ-ի դեմ դիմակայության մասին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում